Տարբեր առարկաները չափելու, հաշվելու, կշռելու համար օգտագործում են թվերն ու դրանք անվանող բառերը՝ թվականները:

Օրինակ` յոթ (սեղան),  իննսունհինգ (մատիտ),  քսան սանտիմետր (ժապավեն),  երկու կիլոգրամ (ալյուր):

Թվականները ցույց են տալիս առարկաների թիվ կամ թվային կարգ (թիվը ըստ դասավորության):

 Թվականները լինում են երկու տեսակի՝ քանակական և դասական:

 Առարկայի թիվ, քանակ ցույց տվող թվականները քանակական թվականներ են՝ երկու, տասնչորս, յոթանասուներեք, հարյուր, հիսունչորս և այլն:

Քանակական թվականները պատասխանում են ինչքա՞ն, որքա՞ն, քանի՞ հարցերին:

 Առարկայի կարգ, դաս ցույց տվող թվականները դասական թվականներ են՝ առաջին, երկրորդ, չորրորդ, տասներորդ, քսանհինգերորդ և այլն:

Դասական թվականները պատասխանում են ո՞րերորդ հարցին:


Թվականների գրությունը

Թվականները ըստ գրության լինում են երկու տեսակի՝ առանձին և միասին գրվող թվականներ:

11 -ից մինչև 99-ը թվականները գրվում են միասին: Օրինակ՝ երեսունհինգ, յոթանասունմեկ, քսանմեկ, տասներեք:

100-ից բարձր բոլոր թվականները, 100,1000 և ավելի բարձր թիվ ցույց տվող թվականների բաղադրիչները գրվում են առանձին՝ չորս հազար, հարյուր քսանվեց:

Դասական թվականները կազմվում են բացարձակ թվականներին ավելացնելով  -րորդ  կամ երորդ  վերջածանցները. երկու, երեք, չորս թվականներին ավելացվում է -րորդ,  ինչպես՝ երկրորդ, երրորդ, չորրորդ, բոլոր մյուս թվականներին` — երորդ ածանցը, ինչպես՝ հինգերորդ, վեցերորդ, քսաներորդ, երեքհարյուրերորդ և այլն:

Դասական թվականները կազմվում են՝  2,3,4   բացարձակ թվականներին ավելացնելով -րորդ, մնացածներին՝  երորդ  վերջածանցները:

Երեսուն թվականը գրվում է ր-ով, քառասուն-ը՝ ռ-ով: 9-ը միշտ գրվում է երեք տառով՝  ինն  կամ ինը80-ի ճիշտ ձևն է՝ ութսուն:

Տասը թվականի ը հոդը բառակազմության մեջ փոխվում է ն-ի՝ տասնչորս:

Պետք է հիշել՝ հետևյալ թվականների ուղղագրությունը՝ ինն, ինը, տասը, երեսուն, քառասուն, հիսուն, վաթսուն, յոթանասուն, ութսուն, իննսուն, միլիոն, միլիարդ:

Թվականները կարող են արտահայտվել հայերեն այբուբենի տառերով` նրանց թվական արժեքի համապատասխան` Ա (1 կամ 1-ին), Բ (2 կամ 2-րդ), ժ (10 կամ 10-րդ), ԺԴ (14 կամ14-րդ), Ճ (100 կամ100-րդ) Ռ (1000 կամ1000-րդ)  և այլն:

aybuben

Առաջադրանքներ

  1. Թվերը գրել տառերով:

7-յոթ

5-հինգ

9-ինը

4-չորս

10-տասը

19-տասնինն

95-իննսունհինգ

51-հիսունմեկ

64-վաթսունչորս

60-վաթսուն

35-երեսունհինգ

40-քառասուն

80-ութսուն

82-ութսուներկու

99-իննսունինը

100-հարյուր

200-երկու հարյուր

900-ինը հարյուր

126-հարյուր քսանվեց

931-ինն հարյուր երեսունմեկ

1000-հազար

20 000-քսան հազար

3006-երեք հազար վեց

5800-հինգ հազար ութ հարյուր

9325-ինը հազար երեք հարյուր քսանհինգ

1 000 000-Մեկ միլիոն

3 245  614-երեք միլիոն երկու հարյուր քառասունհինգ հազար վեց հարյուր տասնչարս

2․ Շարունակի՛ր ըստ օրինակի։ Հիշի՛ր․ եթե 2, 3, 4 թվականները կազմվում են -րորդ ածանցով, 5-ից բարձր թվականները կազմվում են -երորդ ածանցով։

2- րդ-երկրորդ

3- րդ-երրորդ

4-րդ-չորրորդ

5 -րդ-հինգերորե

6-րդ-վեցերորդ

7 -րդ-յոթերորդ

8 -րդ-ութերորդ

9 -րդ-իններորդ

10 -րդ-տասներորդ

  1. Տառերով գրել 8 — ով սկսվող բոլոր երկնիշ զույգ թվերը:
  2. ութսուն,ութսուներկուս,ութսունչորս,ութսունվեց,ութսունութ։
  3. Տառերով գրել 6 — ով սկսվող բոլոր երկնիշ կենտ թվերը:
    վաթսունմեկ,վաթսուներեք,վաթսունհինգ,վաթսունյոթ,վաթսունինը։

5․ Օգտվելով համացանցից գրիր այնպիսի առածներ, որտեղ թվական կա։ Օրինակ՝ Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ տանձի մասին։

  • Առաջ մտածիր, հետո խոսիր։
  • Խորամանկ աղվեսը երկու ոտով է թակարդն ընկնում։
  • Հասկացողին մին ասա, չհասկացողին՝ հազար ու մին։
  • Մեկ կա` հազար արժի, հազար կա` մեկ չարժի։
  • Մի գիժ քար գցեց հորը, քառասուն իմաստուն չկարողացան հանել։
  • Մոր մի օրհնանքը յոթ անեծք կքանդի։
  • Տաս անգամ չապիր մեկը կտրիր։
  1. Հետևյալ թվականները գրի՛ր տառերով` 54, 847, 6985, 12546, 68, 95, 15, 58, 697, 89:
  2. հիսունչորս
  3. ութ հարյուր քառասունյոթ
  4. վեց հացար ինը հարյուր ութսունհինգ
  5. տասներկու հազար հինգ հարյուր քառասուվեց
  6. Վաթսունիութ
  7. իննսունհինգ
  8. տասնհինգ
  9. հիսունութ
  10. վեց հարյուր իննսունյոթ
  11. ութսունինն
  1. Տրված բառերը բաժանիր երեք խմբի՝ գոյականներ, ածականներ, թվականներ:

Չորրորդ, մեծ, մեծություն, մարդ, լավագույն, ամենաերկար, հինգ, երրորդ, թիվ, վազք, դաժան, հինգերորդ, վերջին, լուսավոր, սենյակ, մայրիկ, դուռ, դատավոր, դատարկ:

Գոյականներ –մեծ մարդ մեծությոն թիվ վազք  սենյակ մայրիկ դուռ դատավոր

Ածականներ –լավագույն ամենաերկար դաժան լուսավոր դատարկ վերջրն

Թվականներ —չորրորդ հինգ երրորդ հինգերորդ

Թվական

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով