Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:
— Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:
— Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, —
պատասխանեց տերը:
— Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:
— Ոչխարը:
— Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակից չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի
միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:
— Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս:
— Շերամը ո՞րն է:
— Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:
— Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան
տերևներով:
— Նա ինքն է:
— Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ
համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և
ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ՞, պարոնս:
— Այո, այդ կողմից դու ուղիղ ես . մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև
բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ…
Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա:

Առաջադրանքներ

  1. Պատմվածքից դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը։

Օրինակ՝ օգտակար լսում ենք՝ ք հնչյունը, բայց գրում ենք՝ գ-ով։

Անգամ լսում ենք՝ ք հնչյունը, բայց գրում ենք՝ գ-ով։

կենդանի լսում ենք՝ թ հնչյունը, բայց գրում ենք՝ դ-ով։

Օգտակար լսում ենք՝ ք հնչյունը, բայց գրում ենք՝ գ-ով։

միջատ լսում ենք՝ չ հնչյունը, բայց գրում ենք՝ ջ-ով։

որդ լսում ենք՝ թ հնչյունը, բայց գրում ենք՝ դ-ով։

անդադար լսում ենք՝ թ հնչյունը, բայց գրում ենք՝ դ-ով։

 

2. Դո՛ւրս գրիր եզակի թվով գործածված գոյականները և դարձրո՛ւ հոգնակի։

Օրինակ՝ մեղու-մեղուներ

մեղու-մեղուներ

տեր-տերեր

կենդանի-կենդանիներ

ոչխար-ոչխարներ

միջատ-միջատներ

շերամ-շերամներ

փոքր-փոքրեր

որդ-որդեր

մետաքս-մետաքսներ

ճիճու-ճիճուներ

թութ-թթեր

ոսկի-ոսկիներ

կերակուր-կերակուրներ

բաժին-բաժիններ

պարոն-պարոններ

կողմ-կողմեր

վարդենի-վարդենիներ

3. Տեքստից դո՛ւրս գրիր գործողություն ցույց տվող բառեր։

Օրինակ՝ հարցնել, կարծել։

հարցնել,կարծել,սխալվել,պատասխանել,համեմատել,շինել,կերակրել,իմանալ,ունենալ,տալ,ուրախանալ,թռնել։

4. Պատմվածքում ո՞ր ածականով են բնութագրվում հետևյալ բառերը։

կենդանի-օգտական

շերամ-իմաստուն

մետաքս-աննման

ճիճու-շատակեր

5. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք կարող ես բացատրել առանց բառարանի օգնության։

Ահագին-շատ

կերակուր-ուտելիք

անխնամ-աղանց խամելու

6. Տրված ածանցավոր բառերը բաժանիր բաղադրիչների՝ առանձնացնելով արմատներն ու ածանցները։

Օրինակ՝ աննման-ան-նման

անդադար, ապերախտ, անխնամ, վարդենի

անդադար-Ան դադար

ապերախտ-ապ երախտ

անխնաման-խնամ

վարդենի-վարդ ենի

7. Պատմվածքից դո՛ւրս գրիր մեկական՝ պատմողական, հարցական և բացականչական նախադասություններ։

պատմողական-Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:

հարցական -Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը

բացականչական-Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես։

8. Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով տրված բառերը։

Մարդ, մեղու, կենդանի, շերամ, վարդենի։

Մի անգամ մի մարդ կար և նա բրձրացավ ամենա երկար սարը Ջոմոլուգման։

Ես կանգնած էի փողոցում և հանկար եկավ մեղուն ու կանգնեց ջակատիս ես նրան քշեցի և նա գնաց։

Ինձ պատմել են, որ մի անգամ կենդանաբանական այգում մի շատ զարմանալի կենդանի կար, ականջ չուներ փոչ չուներ և նա ուներ օվալաձև մարմին։

Շերամը մի փոքր ու շատ իմաստուն որդ է,նա մեզ համար մետաքս է շինում։

Մեղուն թռավ քնքուշ վարդենու թերթիկի վրա:

9. Ո՞րն է այս պատմավքծի խորհուրդը։ Գրի՛ր մի քանի նախադասությամբ։

Այս պատմվածքի խորհուդը  այն էր, որ անիմաստ է մեկը մեկին համեմատել,ամեն մերը իրանովն է լավը։

Լրացուցիչ առաջադրանք

Համացանցից կամ այլ տեղեկատվական աղբյուրներից օգտվելով՝ մեղվի մասին հետաքրքիր տեղեկություններ գտի՛ր։

Մեղուներին ուսումնասիրող գիտությունը կոչվում է մեղվագիտություն։ Գոյություն ունեն մեղուների մոտ 21 հազար տեսակ և 520 ցեղ։ Տարածված են բոլոր մայրցամաքներում, բացառությամբ Անտարկտիդան։ Մեղուները սնվում են նեկտարով և ծաղկեփոշով․ նեկտարը առաջին հերթին օգտագործում են որպես էներգիայի աղբյուր, իսկ ծաղկեփոշին՝ սպիտակուցներ և այլ սննդանյութեր արտադրելու համար։ Մեղուները համարվում են շատ խելացի միջատներ։

Մեղուն ու մարդը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով