Բարև ձեզ, ես այսօր կպատմեմ իմ ամառվա կարդացած գրքերի մասին։Ես կարդացել եմ Գրիմ եղբայրների հեքիաթները։ Ինձ շատ դուր եկավ այդ գիրքը։ Նրա մեջ ես կարդացի լիքը շատ հետաքրքիր հեքիաթներ։ Ես բոլորին խորհուրդ եմ տալիս այդ գիքը կարդալ։ Իմ ամեասիրած հեքիաթը «Տիկին ձնաբուքն է»։Ես նաև կարդացել եմ «Ջելսոնինոն խաբեբաների աշխարհում»։

Դա շատ լավ  հեքիաթ է, ինձ շատ է դուր եկել, ես նույնպես բոլորին խորհուրդ եմ տալիս  այդ հեքիաթը կարդալ։ Այնտեղ մի տղա կար, նրա անունը Ջելսոմինո էր, նա շատ բարձր ձայն ուներ, այդ պատճառով նա գնաց մի ուրիշ աշխարհ, այնտեղ ամեն ինչ թարս էր։ Նա ընկերացավ մի կատվի հետ, այդ կատուն նկարած էր։ Նա դուրս եկավ նկարից, որովհետև Ջելսոմինոն շատ բարձր խոսեց, և այդպես նրանք սկսեցին իրենց արկածները։

Ես կարդացել եմ նաև «Քարանձավի բնակիչները» գիրքը։ Այն մի տղայի և իր շան մասին է, նրանք միամիտ մտան մի քարանձավ, այնտեղ նրանք լիքը արկածներ ունեցան և մի անգամ վերջապես նրանք մի լույս տեսան, գնացին և մտածեցին, որ կարելի է այդ լույսի մոտ հասնել քարերից աստիճանով և մի քանի օր Վանիկը շարում էր այդ աստիճանը։ Նա շարեց աստճանը, բայց ծովի մոտ ուշաթափվեց, բայց շունը տեղեկացրեց գյուղի մարդկանց և նրանք գնացին Վանիկի հետևից։

Ես կարդացել եմ «Բարոն Մյոնխաուզենի արկածները» և ձեզ էլ եմ խորհուրդ տալիս։

                                 Ցտեսություն

Իմ ամառվա գրքերը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով