Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը  սրան-նրան ձանձրացնում էր իր

հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը,

հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր

կարողանում պատասխանել:

Ասենք, գալիս էր ու հարցնում.

— Ինչո՞ւ դարակները սեղան ունեն: Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին,

կամ էլ հենց այնպես պատասխանում.

— Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝

սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

— Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան

ունեն:

Մարդիկ թոթվում էին ուսերը և հեռանում:

Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.

— Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝

— Ինչո՞ւ բեղերը կատու ունեն: Տղան մեծանում էր, բայց շարունակում էր

ինչուիկ մնալ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո

էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող

պատասխանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս ինչուիկը

 

նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո շատ էր չարչարվում,

որ գտնի դրանց պատասխանները: Ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ

իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.

«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ

նամականիշները գարեջուր չեն խմում»: Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի

երկա՜ր մորուք դարձավ: Հարցասերը չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն

նա նոր հարց էր հորինում. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մահացավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և

զարմանալի հայտնագործություն կատարեց. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր

գուլպաները թարսերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ

պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ: Հապա նայիր քո

գուլպաներին, ճի՞շտ ես հագել:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նշված բառերն առանձնացրո՛ւ և բացատրական բառարանի օգնությամբ

բացատրի՛ր:

թոթվոլ- թափ տալ

զանազան-տարբեր

  1. Քո կարծիքով ինչո՞ւ էր Ինչուիկը տարօրինակ հարցեր տալիս:

Իմ կարծիքով նա թարս հարցեր էր տալիս, որովհետև նա գուլպան  թարս էր հագել ։

  1. 3. Քեզ համար ի՞նչն է ձանձրալի:

Ես ձանձրանում եմ շուտ արթնանալուց։

  1. Փորձի՛ր պատասխանել Ինչուիկի հորինած հարցերին: ա. — Ինչո՞ւ

դարակները սեղան ունեն:

բ. — Ինչո՞ւ ձուկը պոչ ունի:

գ. — Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

դ. — Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում:

ե. — Ինչո՞ւ մորուքը դեմք ունի:

Դարակները սեղան ունեն հարմարավետության համար։

Ձուկը պոչ ունի,որ ձուկը լողա։

Որովհետև առանց ոչ մի բան բեղը չի կսարող լինել։

Որովհետև նրանք ձեռք չունեն։

Մարդիկ մորուք ունեն, որովհետև նրանք  մեծանում են և անպայման մորուք ունենում։

  1. Տեքստից դուրս գրի՛ր բարդ բառեր և օգտագործելով նրա մասերը՝ նոր բառեր

կազմի՛ր:

Հայտնագործություն- հայտնի, գործ, գործնագործ, բարեգործ

հարցասիրություն- հարց, սեր ,սիրալիր  եսասեր, հարցազրույց, հարցաուփորձ։

 

  1. Դուրս գրիր ինչպիսի՞ հարցին պատասխանող բառերը:

ձանձրալի

ընդհակառակը

զանազան

ճիշտ

թարս

ամբողջ

հարցասեր

տարօրինակ

երկար

 

  1. Առանձնացրո՛ւ ի՞նչ հարցին պատասխանող բառեր և

բառակապակցություններ կազմի՛ր:

Օրինակ՝ կատու – սև կատու

խրճիթ հին

մորուք  երկար

կատու կանանչ աչքերով

սար երկար

գագաթ սուր

ձուկ մեծ

դարակ  հարմարավետ

սեղան տափակ

պոչ  կարճ

  • բեղ երկար
«Տարօրինակ հարցեր»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով