Ըստ առասպելի, երբ Գեղամի թոռ Արամը պատերազմում էր Ասորեստանի

հզոր թագավոր Նաբուգոդոնոսորի հետ, Արամը հանկարծ գերի է ընկնում

Ասորեստանի թագավորին: Եվ Նաբուգոդոնոսորը հրամայում է, որ Արամը պետք

է 10 օր հաց չուտի, իսկ 11-րդ օրը նրանք պետք է աղեղնամարտի բռնվեին իրար

հետ: Արքան խոստանում է բաց թողնել Արամին, եթե նա կարողանա հաղթել

իրեն:Ամբողջ գիշեր մտորումների մեջ լինելուց հետո, Արամը Նաբուգոդոնոսորին

խնդրում է, որ հայկական զորքից իր համար մի վահան բերեն: Արքան չի մերժում

նրա խնդրանքը և սուրհանդակ է ուղարկում հայկական զորքի մոտ: Հայկական

զորքը, գուշակելով, թե ինչ է ցանկանում իրենց արքան, վահանի կաղապարի տակ

լավաշ են թաքցնում: Սակայն սուրհանդակները գլխի չեն ընկնում, որ վահանի

տակ հնարավոր է հաց թաքցնել: Երբ վահանը հասցնում են Արամին, նա ասում է,

որ այն այդքան էլ հարմար չէ և իրեն ուրիշ վահան է անհրաժեշտ: Եվ այսպես 10 օր

շարունակ սուրհանդակները մեկ վահան և մեկ լավաշ են բերում Արամին: 11-րդ

օրն Արամը և Նաբուգոդոնոսորը դուրս են գալիս մենամարտելու: Ասորեստանի

արքան վստահ էր, որ Արամը 10 օր հաց չուտելուց հետո ուժասպառ է եղել, և ինքը

հեշտությամբ կարող է հաղթել նրան: Սակայն Արամին հաջողվում է հաղթել

Նաբուգոդոնոսորին և վերադառնալ հայրենիք: Հայրենիք վերադառնալուց հետո,

թագավորը հրամայում է, որ Հայաստանում բոլոր հացի տեսակները վերածվեն

լավաշի:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դիտի՛ր «Կախարդական լավաշը» մուլտֆիլմը և պատասխանի՛ր հարցերին։

Ա) Ի՞նչ խորհուրդ տվեց մայրն իր որդուն:

 

Բ) Ինչպե՞ս հանկարծ լավաշը դարձավ կախարդական:

—————————————————————————————————————

—————————————————————————————————————

—————————————————————————————————————

—————————————————————————————————————

—————————————————————————————————————

  1. Շարունակի՛ր առած-ասացվածքները:

Անբանը հաց ուտելիս առողջ է, աշխատելիս՝

Աշխատանքը սև է, հացը՝ ՝

Բերան կա հաց չկա, հաց կա ՝

Ղարիբի հացը լեղի է, ջուրը

Առանց հացի չի լինի աշխատել, իսկ առանց գինու՝

 

  1. Այս տեսքտերի նախադասությունները խառնված են: Կարդա՛ և

համարակալի՛ր դրանք: Ի՞նչ հասկացա՞ր, ի՞նչ են ուսուցանում առակները:

ԱԳետնին ընկած հացի փշուրների վրա մի-մի հրեշտակ է կանգնած, և քանի

որ մի ոտքի վրա կանգնելը դժվար է ու հոգնեցուցիչ, մարդիկ պետք է

հրեշտակներին օգնության շտապեն, հացը գետնից վերցնեն ու մի բարձր տեղ

դնեն: Ասում են, թե հենց մի փշուր հաց է ընկնում գետնին երկնքից, մեզ համար

անտեսանելի մի հրեշտակ է իջնում և մի ոտքով հացի փշուրի վրա կանգնում, որ

այն ոտնատակ չընկնի, չկեղտոտվի:

Բ

Մի արդար ու հավատարիմ մարդ, հացը ափի մեջ առած, ուտելով

ճանապարհ է գնում: Շատ է նեղվում, վշտանում, որ մեղք է գործել և, ուրիշ ճար

չգտնելով, հետևյալ միջոցին է դիմում. գնում է մի քաղաք, աշխատանքի անցնում,

շատ չարչարվում, քրտինք թափում ու կարողություն դիզում: Փնտրում է նա էս

հացի կտորը, փնտրում, բայց այդպես էլ չի գտնում:Ինչպես է պատահում՝ ձեռից մի

փշուր հաց հանկարծ գետնին է ընկնում ու կանաչ խոտերի մեջ կորչում: Վրան

Աստծո տաճար է կառուցում և մեջն աղոթում, «մեղա հացիկ» ասում: Վաստակած

միջոցներն առած՝ նա վերադառնում է այն հողակտորը, որտեղ կորցրել էր հացի

փշուրը:

 

 

  1. Հորինի՛ր մեկական հանելուկ լավաշի, հացի, աղի մասին։

 

 

Առասպել լավաշի մասին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով