Մեր մոլորակը բաղկացած է ցամաքային և ջրային տարածքներից, որտեղից էլ գալիս է նրա անվանումը «երկու իր-Երկիր», ընդ որում ջրային տարածքներն ավելի քան 2 անգամ գերազանցում են ցամաքին:
Ընդհանուր առմամբ մայրցամաքների ափերը ողողող ջրային տարածքները միմյանց հետ փոխկապակցված են և միասին առաջացնում են Համաշխարհային օվկիանոսը: Այն բաղկացած է 4 օվկիանոսներից՝ Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական և Հյուսիսային Սառուցյալ:
Նախորդ դարի կեսերից գիտական ասպարեզում ընդունված է այս չորս օվկիանոսներին ավելացնել ևս մեկը՝ Հարավային օվկիանոսը, որը կազմվում է Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների հարավային՝ մերձանտարկտիկական ջրերից, սակայն տվյալ նյութը հաշվի չի առնում Հարավային օվկիանոսի գոյությունը և վերաբերում է ավանդաբար ընդունված 4 օ վկիանոսներին:
Օվկիանոսները, որքան էլ որ կապակցված են միմյանց, սակայն նաև շատ տարբեր են իրենց ջրաջերմային հատկություններով, հատակի ռելիեֆով, տնտեսական կարևորությամբ, ձևավորման ժամանակահատվածով և այլ առանձնահատկություններով: Ամենամեծ օվկիանոսն է Խաղաղը՝ 179 մլն կմ², որը զբաղեցնում է Համաշխարհային օվկիանոսի գրեթե կեսը և մի փոքր է զիջում մյուս երեք օվկիանոսներին միասին վերցրած: Մեծությամբ երկրորդն է Ատլանտյան օվկիանոսը՝ 93 մլն կմ², որը նաև ամենաերիտասարդն է, քանի որ վերջինն է ձևավորվել մայրցամաքների տրոհման արդյունքում: Ատլանտյան օվկիանոսին հաջորդում է Հնդկական օվկիանոսը՝ 76 մլն կմ² և ամենափոքր օվկիանոսն է Հյուսիսային Սառուցյալը՝ 13 մլն կմ², որը նաև ամենածանծաղ օվկիանոսն է:
Համաշխարհային օվկիանոս

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով