1. Բառարանի օգնությամբ փորձի՛ր բացատրել «զատիկ» բառը:

Քրիստոնեական տոն՝ քրիստոնեության առասպելաբանական հիմնադիր Քրիստոսի հարության հիշատակին:

  1. Համացանցից դուրս բեր ու այստեղ տեղադրի՛ր «զատիկ» բառի իմաստն արտահայտող լուսանկարներ:

        ,

  1. Կարդա՛ Սուրբ Հարության տոնի մասին: Առանձնացրո՛ւ ամենահետաքրքիր տեղեկությունը: Տեղեկությունների այս շարքը լրացրո՛ւ Զատկի տոնի մասին նոր տեղեկություններով:

Միայն Զատիկին ենք ձուն կարմիր ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի, և, ինչպես իմաստուններն են ասում` դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը` օդին, սպիտակուցը` ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, որ աշխարհը փրկվեց Քրիստոսի Արյամբ:

Նաև ես գիտեմ որ զատկի սեղանին դնում են ձու լավաշ ձուկ կարմիր գինի և չամչով փլավ

  1. Կարդա՛  Ծաղկազարդի մասին, դիտի՛ր տեսանյութը: Առանձնացրո՛ւ ամենահետաքրքիր տեղեկությունը: Տեղեկությունների այս շարքը լրացրո՛ւ Ծաղկազարդի տոնի մասին նոր տեղեկություններով:
  2. Օրհնված ճյուղերը համարվում էին չարխափան: Այս ճյուղերով խփում էին անասուններին, որ չար աչքից հեռու լինեին, կախում էին խնոցուց, որ կաթը յուղոտ լիներ, կախում էին տան պատերից, որպեսզի տնեցիք հաջողակ լինեին:

Ծաղկազարդ  գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն, որին հաջորդում է Ավագ շաբաթը։

Կատարվում է Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա»

  1. Ընտրի՛ր զատկական առածանիներից, ասիկներից մեկը և  Paint նկարչական խմբագրով պատրաստի՛ր զատկական բացիկ: Այն տեղադրի՛ր այստեղ:
  2. Զատկական առածանիները ընթերցելուց հետո քո ընկերները դրանց շուրջ հորինել են հետաքրքիր հարցեր: Կարդա՛ ու փորձի՛ր պատասխանել այդ հարցերին: Պատասխաններդ կարող են լինել երևակայական:
  • Զատիկն առանց ձվի չի լինիԶատիկը քանի՞ ձվով կլինի:
  • 1220
  • Զատկե Զատիկ է, նավակատիկ է, չամչե հատիկ է: Քանի՞ չամչե հատիկ է: Ի՞նչ նավակատիկ է:
  • 5560 չամչէ հատիկ , հասարակ նավակատիկ
  • Կարմիր ձու տուր, կարմիր օր տամԶատկի օրվան քանի՞ գույն տամ: Թվարկի՛ր:
  • 2 գույն կարմիր, սպիտակ
  • Ունևորի համար ամեն օր Զատիկ է: Չունևորի համար ե՞րբ է Զատիկ:
  • Մարտի 30-ին
  • Հազարից մի օր Զատիկ, էն էլ նավակատիկԶատիկը շուտ եկա՞վ, թե՞ նավակատիկը:
  • զատիկը
  • Հավը կուտե հատիկ-հատիկ, Ծով ձմեռեն կելնե Զատիկ:  Ծով ձմեռը քանի՞ օր ունի: Հավի կերած հատիկներն են շա՞տ, թե՞ ծով ձմռան օրերը:
  • 1․ 100 օր
  • 2 հատիկները

7. Իսկ հիմա ինքդ ընտրի՛ր զատկական առածներից, ասիկներից մեկն ու դրա շուրջ նման երևակայական հարցեր հորինի՛ր:

1 կարմիր ձուն զատկին կսազե։ Ուրեմն ո՞ր ձուն նոր տարվան կսազե

2 Տի~զ- տի~զ, Ակլատիզ,մազդ բիզ-բիզ, Ակլատիզ,պասը գնաց, Զատիկն եկավ,այծն էլ խոտը կերել է: Քանիի կիլոգրամ խոտ էր կերել այծը։

 

8. Կարդա՛ զատիկ միջատի մասին: Դուրս գրի՛ր ամենահետաքրքիր տեղեկությունները: Այլ աղբյուրներից օգտվելով՝ լրացրո՛ւ դրանք:

Երբ զատիկը վտանգ է զգում, նրա ոտքերի ծալքերում հայտնվում են նարնջագույն հեղուկի կաթիլներ: Այդ հեղուկը շատ տհաճ համ ունի և խրտնեցնում ու վանում է բզեզի թշնամիներին:

Զատիկը համարվում է հաջողության, բարության և ներողամտության խորհրդանիշ։ Զատիկ գտնելը համարվում է հաջողութան նշան։

9. Հորինի՛ր հանելուկներ Զատիկ տոնի, զատիկ միջատի, զատկական ձվիկի, ածիկի մասին:

1Ո՞ր տոնն է որ այդ տոնին ձուկոտրոցի են խաղում

2 Այն ո՞ր միջատն է, որը ունի երկու գույն կարմիր և սև

3 Դուրսը կարմիր մեջը սպիտակ գինի գինու մեջն էլ լիքը ոսկի

4 Բամբակը լրջենք ձորենը լցնենք արևի շողիկ  ու աճեց ․․․

10. Ձու, կարմիր, օր, գլորել, Զատիկ, պտտել բառերն օգտագործելով փորձի՛ր հորինել շուտասելուկներ:

Զատկի օրին կարմիր ձու էին պտտելով գլորում

11. Ձու բառով փորձի՛ր նոր բառեր կազմել ու բացատրել դրանք:

կենդանի ձուկ

12. Ի՞նչ կպատմի ձուն իր մասին:

Ես մի ձու եմ սպիտակ էի ես մի փոքր սուզեցի և դուրս եկա կարմիր կարմիր դե ինչ ասեմ իսկ հիմա ես կոտրված եմ բայց ես միևնույն է կենդանի եմ։

13. Արի՛ կազմենք «ձու» բառի անձնագիրը:

Անունը՝ Ձուսյան
Ազգանունը՝ Ձուսյանյան
Հայրանունը՝Ձուրայիկ
Ծնվել է մարտի 8-ին 
Ապրում է Հայաստան Երևան Արարատյան 68/24
Սիրում է ինքն իրեն 
Չի սիրում մարդկանց
Զատկի տոնին նա կզբաղեցնի զատկական սեղանի ամենա կարևոր դերը 

14. Օգտվելով համացանցից՝ դուրս բեր տեղեկություններ ձվի, դրա սննդարար հատկությունների, օգտակարության մասին:

Ձուն շատ օգտակար է ստամոքսի համար, օգնում է նաև ամրացնել իմունային համակարգը:

Ձուն նյութեր է պարունակում, որոնք օգտակար են աչքերի և տեսողության համար:

Ձուն պարունակում է ամինաթթուներ, երկաթ, ցինկ, որոնք օգտակար են եղունգների և մազերի համար:

Ձուն հարուստ է սպիտակուցով, ինչն օգնում է պահպանել մարմնի քաշը:

Կալցիումի յուրացման համար օրգանիզմը վիտամին D-ի կարիք ունի: Այս վիտամինն ամրացնում է ոսկրերը:

Ձվի սպիտակուցը որոշակի նյութեր է պարունակում, որոնք օգնում են ուղեղի արդյունավետ աշխատանքին:

15. Ներկայացրո՛ւ ձվով պատրաստվող քո ամենասիրելի ուտեստը: Գրի՛ր, թե այն ինչպես են պատրաստում:

Իմ ամենա սիրելի ուտեստը ձվաձեղն է։ Թավայի մեջ լցնում են ք կարագը այնուհետև ավելացնում հարած ձուն։

16. Պատմի՛ր, թե Զատկի տոնն ինչպե՞ս ես նշում քո ընտանիքում:

Զատկական երգեր երգելով զարդարում են քսեղանը, նստում սեղանի  շուրջ, ձու կոտրոցի են ք խաղում և խմում են ք կարմիր գինին

17. Իսկ հիմա կարդա՛, թե Զատկի տոնն ինչպես են նշում աշխարհի տարբեր երկրներում: Առանձնացրո՛ւ ամենահետաքրքիր տեղեկությունները:

18. Գրի՛ր, թե որն է քո ամենասիրելի զատկական երգը: Երգի՛ր, ձայնագրությունը տեղադրի՛ր այստեղ: Կարող ես օգտվել զատկական երգերի փաթեթից:

Լրացուցիչ ընթերցանության նյութեր

Զատկական ընթերցարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով