ել(«Մյունխհաուզենի արկածները» գրքից)
Ռուդոլֆ Էրիխ Ռասպե
Բայց ո՛չ ուժը, ո՛չ քաջությունը սարսափելի դժբախտությունից չազատեցին
ինձ։
Մի անգամ կռվի ժամանակ, չնայած ես վագրի նման կռվում էի,
այնուամենայնիվ, գերի ընկա։
Նրանք ինձ կապեցին եւ որպես գերի ծախեցին։ Սև օրեր սկսվեցին ինձ
համար։
Ճիշտ է, թեև աշխատանքս ծանր չէր, բայց տխուր եւ ձանձրալի էր. ինձ
մեղուների հովիվ նշանակեցին։ Ամեն առավոտ ես պետք է դուրս քշեի սուլթանի
մեղուները, տանեի բացատներում արածացնելու եւ երեկոյան բերեի, փեթակների
մեջ տեղավորեի։
Սկզբում գործս լավ էր, բայց մի անգամ, համրելով մեղուները, տեսա, որ մեկը
պակաս է։
Գնացի փնտրելու եւ շուտով նկատեցի, որ կորած մեղվի վրա երկու ահագին
արջ են հարձակվել, ուզում էին երկու կես անել եւ նրա անուշ մեղրով բերանները
քաղցրացնել։
Բացի փոքրիկ արծաթե կացնից, ինձ մոտ ուրիշ զենք չկար։
Կացինս շպրտեցի դեպի ագահ գազանները, որ վախեցնեմ եւ խեղճ մեղվին
ազատեմ։ Արջերը փախան, մեղուն ազատվեց, բայց, դժբախտաբար, իմ հզոր
ձեռքերի ուժը հաշվի չառնելով, կացինն այնպիսի ուժով էի շպրտել, որ թռավ
լուսնի վրա։
Այո՛, լուսնի վրա։ Դուք գլուխներդ թափահարում եւ ծիծաղում եք, իսկ այդ
ժամանակ իմ ծիծաղը չէր գալիս։ Ես սկսեցի մտածել։
Ի՞նչ անեի։ Որտեղի՞ց այնպիսի երկար ելարան գտնեի, որ լուսնին հասնեի։
77
Հարցեր եւ առաջադրանքներ
1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ
բացատրի՛ր։

ելարան-Փայտե շարժական սանդուղք

2. Նշի՛ր հեքիաթի ամենազվարճալի հատվածը:

Որտեղի՞ց այնպիսի երկար ելարան գտնեի, որ լուսնին հասնեի

3. Նշի՛ր հեքիաթի ամենավախենալու հատվածը:
ո՛չ ուժը, ո՛չ քաջությունը սարսափելի դժբախտությունից չազատեցին
ինձ։
4. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ խ կամ ղ:
Քաղցր, դժբախտ, ծիծաղ, գլուխ, մեղու, տխուր, ծաղել, տեղավորել, վախեցնել,
փախնել:
78
5. Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշ (նույն իմաստ)
բառերը:
Ելարան –տես Սանդուղք 2 նշան
Ծիծաղ –խնդուք
Ագահ –աչքածակ
Հզոր – արի
Սարսափելի –վախենալի
6. Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություններ ստանաս:
ժամանակ, կռվի, Մի, գերի, անգամ, ընկա։
մի անգամ կռվի ժամանակ գերի ընկա
Կորած, ահագին, վրա, մեղվի, երկու, են հարձակվել, արջ:
կորած երկու մեղվի վրա ահագին արջ են հարձակվել

շպրտեցի, ագահ,Կացինս, դեպի, գազանները:
Կացինս շպրտեցի դեպի ագահ գազանները
7. Գրի՛ր մեկ բառով: Օրինակ՝ ման գալ — զբոսնել
Պար գալ – պարել
Խաղ անել –խախալ
Բաց անել –բացել
Կռիվ տալ –կռվել
Վախ զգալ –վախենալ
Վազ տալ –վազել
Հունձ անել –հունձել
79
8. Շարունակի՛ր:
Սկսեցի մտածել.<< Ի՞նչ անեի։ Որտեղի՞ց այնպիսի երկար ելարան գտնեի, որ
լուսնին հասնեի։ Դես ման եկա, դեն ման եկա, մեկ էլ հանկարծ …

հասկացա որ կարող եմ մի քանի ելարան իրար  կպցնէի և երկար դառնաես 5 օր դա արեցի բայց վերջապես ես հասա դրան։

Մեղուների հովիվը եւ արջերը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով