Գիտե՞ք, որ աչքերն էլ են գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ իմ
բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:
— Ոչ ոք չգիտի,-տրտնջում էին նրանք,-թե ի՜նչ մեղք ենք մենք, խեղճ ենք մենք:
Արդեն մի քանի դար է՝ մեր կյանքն անտանելի է: Մենք միշտ տեսնում էինք, որ
Արեգակը պտտվում է Երկրի շուրջը: Բայց հայտնվեցին Կոպերնիկոսն ու Գալիլեյը
և ապացուցեցին, որ ես 8 սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է
պտտվում Արեգակի շուրջը: Նայում էինք ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է ու
թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, մանրադիտակ ստեղծեց և
պարզվեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա, քան ամենամեծ
գազանանոցում: Հիմա էլ, տե՛ս, գիշերը նայում ենք երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև:
Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում: Ամեն ինչ մեզ համար պարզ է, ախր
մենք հրաշալի ենք տեսնում: Բայց դուրս է գալիս, որ մենք էլի սխալվում ենք: Մեզ
մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված է դեպի երկինք: Դե երկինք է էլի՝ իր
լուսնով, աստղերով: Ու հանկարծ մենք տեսնում ենք, որ այնտեղ միլիոնավոր
աստղեր կան: Այնպես որ՝ հիմա ուզենք թե չուզենք, ապացուցված է, որ մենք ամեն
ինչ սխալ ենք տեսնում: Երևի լավ կլինի, որ մենք անցնենք թոշակի:
— Կեցցե՛ք: Բայց առանց աչքերի ո՞վ է դիտելու մանրադիտակներով,
աստղացույցներով:

Հարցեր և առաջադրանքներ
1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
Գանգատ-բողոք
2. Քո կարծիքով՝ քո աչքերն ինչի՞ց կբողոքեն:
Իմ աշքերը կբողոքեին նրանից,  որ ես  ուշ եմ քնում և շուտ արթնանաում։
3. Իսկ ի՞նչն է ամենագեղեցիկ բանը, որ երբևէ տեսել են քո աչքերը:
Ամենագեղեցիկ բանը դա մի սար էր Հայաստանում, մենք գնացել էինք ճամփորդություն և հետ էինք գալիս և ես ու Սոֆին տեսանք մի գեղեցիկ սար, կարծես այդ սարը Արարատ սարն էր։ Սարի վրա սովորական ձյուն չէր այլ այդ ձյունը նման էր ամպերին։
4. Աչքերիդ անունից քո մեկ օրվա մասին պատմի՛ր:

Սյուզանը օրը չսկսված մեզ տանջում է, ա՜յքան ուշ է քնում ու հետո ա՜յնքան շուտ ու անհարմար արթնանում, այնքան է վայրենիանում, որ իր մայրիկը շատ ձիգ է կապում և իր պատճառով մենք լացում ենք հետո հանգստանում ու գնում դպրոց,Սյուզանի օրերը սովորական չեն լինում, անպայման ինչ-որ բան կատարվում է,մի օր   ծնունդի,մի օր տեսնում ենք, թե ինչպես է Էրիկը կռիվ անում, կրճատ Սյուզանի կյանքը անհետաքրքիր չի լինում,լավ շարունակենք, դպրոցում դասի ժամանակ անհետքրքիր չի լինում կամ Արթուրն է մի բան ասում կամ Անգելինան կամ ընկեր Անահիտն է մի կատակ ասում կամ Սաթենիկը։ Երկարօրյային  հիմնականում մենք համակաիգչով ենք դաս անում, նա գալիս է տուն և ամբողջ օրը մեզ շատ ուժող տանջում։ Ի՞նչ եք մտածում, ի՞նչ կարող է նա անել, ի՞նչ, իհարրկե ինչպես միշտ հեռախոս, նրա մայրիկը գալիս է նա  միշտ իր տատիկի, մայրիկի, և երկոււ քույրիկների հետ խաղում է , մի խաղ անունը uno, խաղում են, պաղպաղակ ուտում և վերջապես գնում են քնելու ,բայց դա երկար չի տևում, այլ շատ քիչ և նորից այդ օրերը շարունակվում են բայց ամենալավը այն է, որ այդ օրերը շարունակվում են մինչև ուրբաթ և մենք վերջապես կարողանում ենք հանգիստ քնել, դե ինչ, ցտեսություն բոլորին։

 

 

«Աչքերի գանգատը» Ջաննի Ռոդարի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով