Բարև սիրելիներս այսօր ես կպատմեմ Իմ ամենասիրված կարդացած գրքի մասին։ Ես կարող եմ խոսել երկարագուլպա Պիպիի մասին,

Լինում են չեն լինում երկու ընկեր են լինում Թոմին  ու Անիկան  նրանք այգում խաղ էին խաղում` կրոկետ .

— Ես ուզում եմ նոր ընկեր ունենալ- ասում է Թոմին

— Ես էլ — պատասխանում է  Անիկան

Նրանց հարևանությամբ  մի տուն կար, բայց այդ տեղ ոչոք չէր ապրում այդ տարածքը  կոչվում էր Վիլլա Վիլեկուլա

-լավ կլիներ այնտեղ  երեխա ունեցող մեկը ապրեր-ասում է Թոմին

Մի օր էլ, երբ նրանք նայում էին Վիլլա Վիվիլեկուլայի ցանկապատի վրա տեսան, որ մի փոքրիկ աղջիկ, իսկական ձի էի գրկել ։ Նրա անունը երկարագուլպա Պիպի էր և նա շատ ուժեղ էր ։Պիպին նաև հարուստ էր,նա մենակ մենակ էր ապրում այդ տանը, ուներ մի կապիկ որի անունը Պարոն Նելսոն էր։

-Չե՞ք գա հետս նախաճաշելու -ասում է Պիպին

Ինչո՞ւ չէ — և նրանք իրար հետ նախաճաշցին Պիպին պատմեց իր կյանքի մասին հետո նրանք իրար հետ խաղացին։ Պիպին ասաց, որ նա շատ է սիրում կոճղի մեջից  լավ բաներ հանել և նրանք էլ զբաղվեցին Պիպիի սիրելի զբաղմունքով։

Անիկային և Թոմիին դուր էր գալիս խաղալ այդքան տարօրինակ և հետաքրքիր աղջկա հետ։

Մի օր  նրանք գնացին կրկես։

-ո՞վ կարող է մեր կրկեսի ամենուժեղ մարդուն հաղթահարել -հարցրեց տնօրենը։

-ես եմ կարող-բղավեց Պիպին ։

Պիպին ցույց տվեց կրկեսի տնօրենին, թե ինչ է կարող անել` գնաց ու հաղթահարեց այդ մարդուն ։ Բոլորը զարմացած էին մնացել։

-Ինչ ուժեղ է այս փոքրիկ աղջիկը։ Կեցցե՜ս Պիպպի։-բղավում էին նրանք։

Շուտով Պիպիի ծննդյան օրն էր։ Նա հրավիրեց Թոմիին ու Անիկային նրանք միասին նշեցին ծննդյան օրը և վերջում էլ ասացին

— Սա ամենալավ ծննդյան օրն էր, շնորհակալ ենք Պիպի։

Նրանք դարձել էին անբաժան  և լավ ընկերներ։

վերջ։

Իմ կարծիքով ձեզ դուր կգա այդ գիրքը

ԴԵ ԻՆՉ ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Իմ գրքի մասին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով