ԳԱՐՆԱՆ ԱՌԱՎՈՏ

Հովհաննես Թումանյան

Բարի լուսի զանգեր զարկին

Զընգզընգալեն անո՜ւշ, անո՜ւշ.

Լուսը բացվեց մեր աշխարհքին

Ճըղճըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հովտում առուն խոխոջում է

Գըլգըլալեն անո՜ւշ, անո՜ւշ.

Քամին բարակ շընկշընկում է

Զըլզըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Կռունկն եկավ երամ կապած

Կըռկըռալեն անո՜ւշ, անո՜ւշ,

Կաքավ քարին տաղ է կարդում,

Կըղկըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հարսն ու աղջիկ հանդերն ելան

Շորորալեն անո՜ւշ, անո՜ւշ.

Ծաղկանց բուրմունքն անմահական

Սըլսըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կարդա՛ բանաստեղծությունը և պատասխանի՛ր «ի՞նչը, ի՞նչ էր անում»

հարցին:

զանգերը զանկին,լույսը բացվեց,առուն խոխոջում էր,քամին շընկնկնջում էր,կռունկ եկավ, կաքավ կարդում էր, հասն ու աղջիկ ելան,

  1. Այս բառերն ինչպիսի՞ն կարող են լինել, գրի՛ր:

Առավոտ, զանգ, քամի, առու, ծաղիկ, կռունկ, աղջիկ, հարս

լուսավոր առավոտ

բարձր զանգ

ուժեղ քամի

երկար առու

գունավոր ծաղիկ

բարի կռունկ

գեղեցիկ աղջիկ

լավ հարս

  1. Լրացրո՛ւ աղյուսակը իմաստով իրար մոտ բառերով:

Առավոտ-լուսաբաց

լույս-շողք

քամի-զեփյուռ

հանդ-դաշտ,արտ

անուշ-դուրեկան

տաղ-երգ,խաղ

կարդալ-ընթերցել

  1. Իմաստով հակառակ բառերը գտի՛ր և զույգեր կազմի՛ր:

բարի -չար

բարակ-հաստ

աղջիկ-տղա

կոպիտ-անուշ

Լույս-մութ

Տհաճ հոտ-անուշ բուրմանք

հաստ-բարակ

չար-բարի

անուշ-տհաճ

գիշեր-առավոտ

մութ-լույս

առավոտ-գիշեր

տղա-աղջիկ

ԳԱՐՆԱՆ ԱՌԱՎՈՏ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով