Մի օր ես գիշերը մտածում էի մի հետաքրքիր բանի մասին, մտածում էի, թե ինչ հրաշք կլինի վաղը,որովհետև վաղը Նոր տարին է։ Ինձ ասում են, որ Նոր տարին մի հրաշալի   տոն է և ինձ ասում են, որ Նոր տարին նշելուց առաջ պետք է մի երազանք պահել և այն անպայման կկատարվի։Ես գիտեի, որ մենք սկսելու ենք ժամը 12։00-ին, բայց ես փորձեցի երազզանքը պահել գիշերը, որ հետո ժամանակ չկորցնեի մտածելու վրա, բայց հետո ես ասացի, որ կարող է երազանքը չկատավի և մտածեցի երկար-երկար և արդեն առավոտ էր, ես չգիտեի  ինչ անել։ Մինչև  պատրաստուն էին ուտեստները, ես մտածում էի, թե ինչ երազանք մտապահել, բայց չհասցրեցի։ Նոր տարուն ես վախենում էի մասնակցել, որովհետև մտածում  էի, որ բոլորի երազանքը կկատարվի, իսկ ես կմնամ առանց երազանք։ Զանգեցին ամանորյա զանգերը,  եկավ ժամը  12։00, ես իմ սենյակում էի և չէի ուզում դուրս գալ, և մեկ էլ ուժեղ լույս հայտնվեց իմ դինաց, ես զարմացած նայում էի,որ իմանայի,  թե ինչ կլինի այդ լույսի  հետ, լույսը անհետացավ և  մեջից դուրս եկան իմ ամենալավ ընկերները, բարեկամները և ինձ համուզում էին, որ ես գնամ   հյուրասենյակ և նրանց մոտ ստացվեց, սկսեցինք նշել Ամանորը և նրանք ինձ  հասկացրեցին, որ իրական հրաշքի համար   պետք չէ  պահել երազանք,  քո հրաշքը կգա քո մոտ և ես հասկացա, որ սա իրական և իմ ամենասիրելի հրաշքն էր։

Հեքիաթ ամանորյա հրաշքի մասին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով