-Մի անգամ

Առյուծ արքան

Մռնչում էր կողի ցավից.

Գազանները ամեն կողմ․ից

Եկան հիվանդ արքային տեսնելու,

Բայց մեջներին չկար աղվեսը:

Էնտեղ մեկն էլ մի պառավ գել

Ասավ. – Արքա, ախր ի՞նչ կա,

Որ աղվեսը`հաճուճ-մաճուճ

Թիզ ու կեսը, քեզ չի հարգել,

Տես, չի եկել:

Ցավը թողած`արքան գոռաց,

Թե` հա թռեք, էն ըմբոստին

Մոտս բերեք:

Հինգ, վեց գազան ելան հասան,

Էն աղվեսին մի կերպ գտան,

Պատճառն ասին, բերին ատյան:

Արքան գոռաց.

— Ո՞ւր ես, մեռած…

— Ասեմ ձեռաց,-աղվեսն ասաց.

— Տեր վեհափառ, խնդիրս առ,

Որ լսեցի` դու հիվանդ ես,

Էլ ինչ ասեմ, ինձ հո գիտես,

Ինչպես գլխիս կրակ վառած

Եվ պատանս էլ թևիս առած

Հա էստեղ, հա էնտեղ,

Վերջը գտա ցավիդ դեղը,

Գելի մորթին արա մուշտակ,

Միսը` շորվա, խմի տաք-տաք,

Քրտնեց կողդ, կանցնի դողդ:

Որ չտվեց էսպես թելին,

Իսկույն գետին դրին գելին:

Արքան հագավ գելի կաշին,

Միսը կերավ նախաճաշին:

Քրտնեց կողը, անցավ դողը

Մեջտեղ գնաց զրպարտողը:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր քեզ անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրի՛

ատյան-դատարան

թիզ ու կես-փոքրիկ

ըմբոստ-հանդուգն

զրպարտել-Մեկի վրա սուտ մեղադրանքներ բարդել

շրվա- ապուր

2. Ինչպիսի՞ն էր ստեղծագործության աղվեսը:
Աղվեսը խորամանկ էր և համարցակ համարցակ էր որովհերև նա համարձակվեց խաբել առյուծին։

3. Ինչպիսի՞ն էր ստեղծագործության գայլը:
Գայլը զրպարտող էր ծեր էր շողոքորթ և կեղծավոր։

4. Ստեղծագործությունից դուրս գրի՛ր 3-ական միավանկ և երկվանկ բառ:

միավանկ երկվանկ
ծեր արքա
գել աղվես
դեղ առյուծ

 

  1. Գրի՛ր տրված բառերի հականիշները.

Վախկոտ -համարձակ

Մեղավոր -անմեղ

Հիվանդ -առողջ

Ուժեղ –թույլ

Պառավ –երիտասարդ

  1. Շարունակի՛ր ըստ օրինակի.

Օրինակ՝ ցավ-ցավել

Հիվանդ – Հիվանդանալ

Դող — դողալ

Նախաճաշ- նախաճաշել

Քրտինք – քրտնել

Հագուստ – հագնվել

Նկար- նկար ել

Երգ- երգել

Կառույց- կառուցել

Վատ ընկեր

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով