Առողջ ապրելակերպի նախապայմաններից մեկը շատ բանջարեղենի օգտագործումն է:

Բանջարեղենը պարունակում է շատ ջուր, օրինակ՝ հազարի տերեւներում` 96 տոկոս, կարտոֆիլի պալարներում` 80 տոկոս եւ այլն

Բանջարեղենը հարուստ է վիտամիններով, հանքային աղերով, սպիտակուցներով, տարբեր տեսակի օրգանական թթուներով, ածխաջրերով։

Բանջարեղենի սննդային արժեքը պահպանելու համար անհրաժեշտ է այն ճիշտ մշակել եւ եփել:

Անհրաժեշտ է հիշել, որ բանջարեղենը երկար պահելիս կամ ջերմային մշակման ենթարկելիս վիտամին C-ն արագ քայքայվում է, այդ իսկ պատճառով ավելի օգտակար է թարմ եւ հում բանջարեղենը:

Մաքրած բանջարեղենը անհրաժեշտ է 1 անգամ էլ լվանալ եւ միայն դրանից հետո մանրացնել, այն էլ` ոչ փոքր չափերով, քանի որ խոշոր կտրտած բանջարեղենը մանր կտրտածից ավելի շատ վիտամին է պարունակում:

 

6 տեղեկություն բանջարեղենի մասին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով