ԽՈԶՆ ՈՒ ԱԳՌԱՎԸ

Մի դարավոր կաղնու տակ
Խոզը ագահ ու անհագ,
Այնքան կաղին զխտվեց,
Որ ցած ընկավ ու փռվեց:                                                                        k

 

Զարթնեց քնից ու տակից
Ծառը փորեց արմատից:
— Ի՞նչ ես անում, այ անգետ, —
Ագռավն ասաց վերևից: —
Խա՞ղ ես անում ծառի հետ,
Կչորանա արևից:
— Չորանում է` չորանա,
— Ինձ ի՞նչ օգուտ` զորանա,
Միայն կաղին ունենամ,
Ուտեմ, պառկեմ, գիրանամ:
— Այ ապերախտ կենդանիկ,

Ով քեզ նման վիզ ունի`
Իր կույր աչքով չի տեսնի,
Որ կաղինը հյութալի
Լոկ այս ծառն է ձեզ տալի, —
Ագռավն ասավ խոզուկին,
Էն կախ գլուխ կուզիկին:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ էր սովորեցնում առակը։

Առակը սովորեցնում է  որ ագահ չի կարելի լինել։

2.Նկարագրի՛ր խոզին։

Խոզը ագահ էր , անգետ, չար, և անհասկացող։

3.Նկարագրի՛ր ագռավին։

Ագռավը  շատ խելացի էր,բարի և ուզում էր ուղղել խոզին։

5.Կանաչ գույնով նշի՛ր առարկա ցույց տվող բառերը։

4. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

ապերախտ-անշնորհակալ

անհագ-Չհագեցող, չկշտացող, անկուշտ:

6.Կարդա՛ առակը և նկարիր քեզ դուր եկած հատվածը։

8.Կարմիր գույնով նշի՛ր հատկանիշ ցույց տվող բառերը:

ԽՈԶՆ ՈՒ ԱԳՌԱՎԸ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով