սարեն ուրախ ձենով

Ջուր է գալիս, անցնում շենով:

Մի թուխ մանուկ դուրս է վազել,

Ձեռքն ու երես պաղ լվացել,

Լվացել է ձեռքն ու երես,

Ու դարձել է՝ խոսել էսպես.

 

— Դու ո՞ր սարեն կուգաս ջրի՛կ,

Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։

— Ես էն սարեն կուգամ մթին,

Որ հին ու նոր ձյունն է գլխին։

 

— Դու ո՞ր առուն կերթաս, ջրի՛կ.

Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։

— Ես էն առուն կերթամ զվարթ,

Ուր ափերն են շուշան ու վարդ։

 

— Դու ո՞ր այգին կերթաս, ջրի՛կ.

Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։

— Ես էն այգին կերթամ դալար,

Որ տերն է ժիր մեջն այգեպան։

 

Հարցեր և առաջադրանքներ

 

Բացատրի՛ր հետևյալ բառերը.

մանուկ —երեխա

 

դալար —կանանչ

 

Բ. Գրի՛ր հակառակ իմաստով բառեր.

 

ժիր —հանգիստ

 

պաղ —տաք

 

Որտեղի՞ց է հոսում առվակը: Նշի՛ր այն տողերը, որտեղ դա երևում է:

սարեն ուրախ ձենով

Ջուր է գալիս, անցնում շենով:

Նկարի՛ր քո պատկերացրած առվակը

Մանուկ ու ջուրը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով